Միլանի «Ինտերը» սոցիալական ցանցերի իր էջերում հատուկ անդրադարձ է կատարել Հենրիխ Մխիթարյանի գոլին, որը նա խփել է Սերիա Ա-ի 22-րդ տուրի՝ «Պիզայի» դեմ խաղում։
«Ինտերը» հրապարակել են հայ կիսապաշտպանի լուսանկարը և կատարել երկիմաստ ու հետաքրքիր գրառում.
«Got his head in the game»:
Ակումբի մեդիա թիմը օգտագործել է անգլերեն հայտնի դարձվածքը, որը բառացի թարգմանվում է որպես «Գլուխը մտցրեց խաղի մեջ»։ Սա հետաքրքիր բառախաղ է, որը միաժամանակ մատնանշում է երկու փաստ՝ Մխիթարյանը գոլը խփել է գլխով, և նա ամբողջությամբ կենտրոնացած է խաղի վրա։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և մրցավարի ավելացրած ժամանակում դրել հանդիպման վերջակետը՝ ձևակերպելով «Ինտերի» խոշոր հաղթանակը 6:2 հաշվով։