Մխիթարյանի գոլն ու «Ինտերի» խոշոր հաշվով հաղթանակը

Ա Սերիայի 22-րդ տուրի շրջանակներում Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում «Ինտերը» 6-2 հաշվով հաղթել է «Պիզային» հանդիպումը։
«Ինտերի» մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, ով վստահ խաղ է ցուցադրել ամբողջ հանդիպման ընթացքում և աչքի ընկել գոլով։

Հանդիպման սկիզբը անակնկալ էր միլանյան ակումբի համար․ հյուրերը Ստեֆանո Մորեոյի դուբլի (11-րդ և 23-րդ րոպեներ) շնորհիվ հաշվի մեջ առաջ են անցել 2:0 հաշվով։ Սակայն հետո դաշտի տերերը դրսևորել են կամային բարձր որակներ և դեռ առաջին խաղակեսում ոչ միայն կրճատել, այլև հաշվի մեջ առաջ են անցել։ 39-ից 43-րդ րոպեների ընթացքում աչքի են ընկել Պյոտր Զելինսկին (11մ), Լաուտարո Մարտինեսը և Ֆրանչեսկո Էսպոզիտոն։

Երկրորդ խաղակեսում շարունակել են ճնշումը։ Ֆեդերիկո Դիմարկոն և Անժ-Յոան Բոնին հաշիվը դարձրել են 5:2։

Հանդիպման վերջակետը դրել է Հենրիխ Մխիթարյանը։ Ավելացված ժամանակում նա գլխի հարվածով գրավել է մրցակցի դարպասը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 6:2:

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 52 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Պիզան» 14 միավորով եզրափակում է աղյուսակը։

Փետրվարի 1-ին միլանյան ակումբը կմրցի «Կրեմոնեզեի» հետ, իսկ «Պիզան» մեկ օր շուտ կհանդիպի «Սասուոլոյին»։

Leave a Comment