Ոսկետափում լարված է, քահանային 1 ժամ են տվել, իսկ նա ասել է՝ այստեղից դուրս չեմ գալու

Ոսկետափում գտնվող լրագրող Սյուզի Բադոյանը հայտնում է.

Քպ-ն է բարերարին բերել ու նրա ձեռքերով ուզում են փակել եկեղեցին։ Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն ուզում են փակել եկեղեցին՝ կողպեք փոխել։ Պայման են դրել՝ մեկ ժամից Տեր Արտաշեսը պետք է լքի տարածքը։  Կողպեք են փոխում, որ մեկ ուրիշ քահանայի բերեն Տիրադավների թիմց։

Բերում են իրենց կարգալույծ եղածներից մեկին ու պղծեն եկեղեցին, կամ իրենց Տեր Երվանդին, որը բնականաբար տիրադավների համակիրներից է ու չի ենթարկվի Մասյացոտն թեմի նոր թեմակալին։

Տհաճ զրույց է սկսել  բարերարը`Համլետ Գորոյանը, որը  եկել է գյուղապետի հետ՝ շքախմբով։

Փաստորեն Գևորգ սրբազանը ուզում է պատժել մեկ ժամով իրեն միացած քահանային՝ Տեր Արտաշեսին, որը դարձի եկավ և հայտարարեց, որ ճնշումների տակ է իր տեքստը գրել։
Տեր Արտաշես քահանա Հակոբյանը նշել է․ «Սպառնացել են կոտրել կողպեքը, փոխել բանալիները, բայց ես այստեղից դուրս չեմ գալու»։

Leave a Comment