Իջևանում տեղի է ունեցել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում թեմայով միջոցառում

Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ Իջևանում տեղի է ունեցել «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ իրազեկում և հասարակական գիտակցության ձևավորում» թեմայով միջոցառում։

Միջոցառման շրջանակում ցուցադրվել է «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը, որը նվիրված է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին։

Ֆիլմի ցուցադրությունից հետո անցկացվել է թեմատիկ պանելային քննարկում:

Leave a Comment