Փաշինյանին միացած հոգևորականներից Հովնան սրբազանը կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին

Փաշինյանին միացած հոգևորականներից Հովնան սրբազանը կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին

24 հունվարի 2026 – 13:11 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, որը Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջած հոգևորականների թվում է, որոշել է մասնակցել Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանի տարածած պաշտոնական հայտարարության մեջ, հայտնում է Aysor.am-ը:

«Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ՝ Բարձրաշնորհ Տէր Յովնան Արք. Տերտերյանը փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթն քաղաքում կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին։

Առաջնորդ Սրբազան հայրը այնուհետև կմասնակցի նաև նույն քաղաքում կայանալիք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի ժողովներին՝ փետրուար 20-21-ին»,-ասվում է հայտարարության մեջ:

Վեհափառ Հայրապետի հրաժարականը պահանջող և Նիկոլ Փաշինյանին միացած տաս բարձրաստիճան հոգևորականները, որոնք ստացել էին «տիրադավ» անվանումը, ավելի վաղ հայտարարել էին, թե չեն պատրաստվում մասնակցել Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին։

Leave a Comment