40 դիմորդ Սիսիանի տարածաշրջանից հնարավորություն չեն ունեցել հասնելու քննական կենտրոն

40 բացակա. 158 դիմորդից այս պահին Գորիսում քննություն է հանձնում 118-ը. մնացած 40-ը Սիսիանի տարածաշրջանից են, նրանք հնարավորություն չեն ունեցել հասնելու քննական կենտրոն, @ArmeniaSputnik–ին ասաց ԳԹԿ–ի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։

 

Նա հայտնեց, որ Հայոց լեզվի միասնական քննությունը մեկնարկել է 11։30–ին և կտևի 3 ժամ։ Քննության ավարտից հետո ԳԹԿ–ն կքննարկի բացականերին լրացուցիչ հնարավորություն  տալու տարբերակը։

 

Գրիգորյանը վստահեցրեց, որ որոշումն անպայման կբխի դիմորդների շահերից, քանի որ  նրանք քննությունից բացակայել են իրենց կամքից նկախ հանգամանքներում։

Leave a Comment