Ուիթքոֆը և Քուշները կայցելեն Իսրայել

ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, շաբաթ օրը կայցելեն Իսրայել՝ քննարկելու Գազայի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետի բացման հարցը, հաղորդում է իսրայելական Ynet լրատվական կայքը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները վաղը (շաբաթ օրը՝ խմբ.) կժամանեն Իսրայել և, ինչպես սպասվում է, կհանդիպեն վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Հանդիպման ժամանակ, ինչպես սպասվում է, կքննարկվեն Ռաֆահ անցակետի բացման և Գազայի վերակառուցման մեկնարկի հարցերը», – նշվում է հրապարակման մեջ։

Leave a Comment