ՊՍԺ-ն պատրաստ է 100 միլիոն եվրո առաջարկել «Բավարիայի» աստղի համար

Մյունխենի «Բավարիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն հայտնվել է ֆրանսիական ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում։ Փարիզյան ակումբը լրջորեն տրամադրված է ձեռք բերելու երիտասարդ աստղին առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ըստ տեղեկությունների, փարիզցիները ֆրանսիացու համար մյունխենյան ակումբին պատրաստ են առաջարկել 100 միլիոն եվրո։ Սակայն «Բավարիայում» մտադիր չեն բաժանվել ֆուտբոլիստից։ «Բավարիան» ոչ միայն չի ծրագրում վաճառել նրան, այլև ակտիվ բանակցություններ է վարում պայմանագրի պայմանները բարելավելու և համագործակցությունը երկարաձգելու ուղղությամբ։

23-ամյա ֆուտբոլիստը 2024 թվականին է անգլիական «Քրիստալ Փելասից» տեղափոխվել գերմանական ակումբ։

Ընթացիկ մրցաշրջանում Օլիսեն Վենսան Կոմպանիի գլխավորած թիմի կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո։

Leave a Comment