Դանիան խնդրել է ՆԱՏՕ-ին առաջնահերթություն տալ Արկտիկային, հայտարարել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը։
«Մենք խնդրեցինք ՆԱՏՕ-ին առաջնահերթություն տալ Արկտիկական տարածաշրջանին և աջակցություն ստացանք այս հարցում։ Հիմա մենք ավելի մանրամասն կքննարկենք, թե ինչ տեսք կունենա սա», – Ֆրեդերիկսենի խոսքերն է մեջբերել դանիական TV2 հեռուստաալիքը։
Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ ակնկալում են իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք։