
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ անցյալ օգոստոսին ստորագրված խաղաղության համաձայնագիրը հարգելու համար, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
Նա նշել է, որ փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի Հայաստան ու Ադրբեջան խաղաղության ջանքերը զարգացնելու և «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման» նախագիծն առաջ մղելու համար։
«Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ: Մենք Հայաստանի հետ համաձայնագիր կստորագրենք միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ: Մենք կստորագրենք պայմանագրեր կիսահաղորդիչների մեր խոշորագույն արտադրողների հետ: Մենք կվաճառենք ամերիկյան արտադրության պաշտպանական սարքավորումներ Ադրբեջանին, այդ թվում՝ զրահաբաճկոններ, մոտորանավակներ և այլն»,-գրել է նա։

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՀ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի կողմից նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագիրը, որն օգոստոսի 11-ին փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է: