7 նախարարից 5-ը չի ծառայել և ունենք չծառայած վարչապետ. Նարեկ Կարապետյան – Armenia Today

«Հանրային» հ/ը եթերում «Մեր ձևով» շարժման համակարգող ՆԱրեկ Կարապետյանը պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ չի զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության։ «Մեր երկրի վարչապետը ծառայե՞լ է։ Մեր երկրի սոցապնախարարը ծառայե՞լ է։ Մեր երկրի էկոնոմիկայի նախարարը ծառայե՞լ է։ Մեր երկրի բնապահպանության նախարարը ծառայե՞լ է։ Ասեմ, 7 տղամարդ նախարարներից 5-ը չեն ծառայել, մեր երկրի վարչապետը չի ծառայել, մեր առաջնորդը ծառայել է։ Մենք ունենք ծառայող առաջնորդ և չծառայած երկրի վարչապետ։ Իմ դեպքում, ժամանակին ծառայության ընդունելու համար ֆեյսբուքյան իմ էջում պատասխանել եմ այդ հարցին՝ 2018 թ․-ին։ Ես այստեղ նշել եմ, որ պարտադիր զինվորական ծառայության եմ ուզում, մասնակցեմ»,-նշել է նա։

Կարապետյանը հայտնել է, որ իրենց քաղաքական ուժի ռազմական – անվտանգային ծրագիրը մշակում են միջազգային ամենահայտնի մասնագետները։

Leave a Comment