
«Խաղաղության պայամանգիրը ստգորագրելի է: Մեր նպատակն է հասնել Հայաստանի համար տարածաշրջանային խաղաղ համակեցության»,- «հանրային»-ի եթերում նշել է «մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
Նա ընդգծել է, որ չպետք է թույլ տալ հարևան երկրներին ժողովրդագրական վտանգ ներկայացնել ՀՀ-ի համար: «Մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի թույլ չտանք ադրբեջանական արհեստական համայնք ձևավորել ՀՀ-ում: Մենք պետք է աշխատենք, որպեսզի Խաղաղության պայմանագիրը չլինի թղթի կտոր, այլ լինի երաշխավորված ուժերի կողմից»,- հավելել է նա: