Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ վիրավորներից 2-ն անչափահաս են

Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ վիրավորներից 2-ն անչափահաս են

Հունվարի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 58-ամյա Կամո Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոնմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 11-ամյա Ծ․ Զ․-ն և 7-ամյա Ե․ Զ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment