Հայաստանին անհրաժեշտ է նոր ղեկավարություն, նոր մտածողություն և նոր քաղաքական ձեռագիր։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ երկրի հիմնական խնդիրը տնտեսությունն է, ուստի Հայաստանին անհրաժեշտ են տնտեսագետ մտածողությամբ ղեկավարներ։
«Այսօր մենք տեսնում ենք, որ մեր երկրին պետք են տնտեսագետ ղեկավարներ, որովհետև մեր երկրի հիմնական խնդիրը տնտեսությունն է։ Հայաստանում պետք է համերաշխության ծրագիր բերել, քանի որ հասարակությունը խորապես բևեռացված է։ Նոր ղեկավարով և նոր ուժով պետք է ձևավորել նոր իշխանություն»,- նշել է Կարապետյանը։