ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է․
«Մայր Աթոռի Թանգարանների հայկական ձեռագործ գորգերի հավաքածուն շա՜տ էր սպասում այս տիպի գորգին:
Շատ-շատ ուրախ եմ, որ սքանչելի Արծվագորգ-ուղեգորգը պանդխտությունից վերադարձավ Հայրենիք:
Սրտագին շնորհակալությունս սիրելի Զորիկին և Սոնային՝ իրենց ջանքերի, նվիրումի և կամքի համար, որով, հանուն իրենց ընտանիքի, երկրորդ գորգը մշտապես հանգրվանեց Սուրբ Էջմիածնում:
Աստվածային օրհնություն և ամենայն բարիք բարեպաշտ և հայրենասեր այս ընտանիքին»։