Հունվար 23,2026 20:50
Երևանի քաղաքապետարանը դատարանում պարտվել է՝ Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառները «Դալմա» մոլի տարածքից հեռացնելու գործով։
Փաստաբան Վարդան Ալոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանը բավարարել է հայցադիմումը՝ ոչ իրավաչափ ճանաչելով քաղաքապետարանի գործողությունները։
Վճիռը, սակայն, օրինական ուժի մեջ դեռ չի մտել, հնարավոր է՝ քաղաքապետարանը բողոքարկի այն։
Եւս մեկ գործ Վարչական դատարանի վարույթում է, որով վիճարկվում է Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառները հեռացնելու վերաբերյալ քաղաքապետարանի գործողությունների իրավաչափության հարցը։ Գործերից մեկը վերաբերում է Հյուսիսային պողոտայից պաստառների հեռացման դրվագին։ Այս դեպքով դատարանը վարույթ ընդունել է հայցը, սակայն այն դեռևս քննության փուլում է, դատական նիստը նշանակվել է մայիսին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: