ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դիտորդական առաքելությունների գործունեությանն առնչվող նախագիծը

Ազգային ժողովի՝ հունվարի 23-ին հրավիրված արտահերթ նիստին առաջին ընթերցմամբ քննարկվեց և ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: 

Քվեարկության արդյունքում նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 0:

Նախատեսվում է նախագծի երկրորդ ընթերցմանբ քննարկումը կազմակերպել 24-ժամյա ռեժիմով:

Նախագիծը ներկայացնելիս հիմնական զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշել էր, որ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ դիտորդը պետք է լինի անկողմնակալ և չեզոք, իսկ դիտորդական առաքելությունները չպետք է աջակցեն ընտրություններին մասնակցող կուսակցություններին,

 

Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է, որ, օրինակ, ԿԸՀ-ն իրավունք ունի վարույթ հարուցել և ուժը կորցրած ճանաչել դիտորդական առաքելության հավատարմագրումը:

Leave a Comment