Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն անդրադարձել է վերջին շրջանում իր շուրջ ստեղծված աղմուկին և հնչող քննադատություններին։
«Ես ըմբռնումով եմ մոտենում քննադատությանը։ Դեռ մանկուց իմ բախտը միաժամանակ և՛ բերել է, և՛ չի բերել։ Իմ մասին չափազանց շատ են խոսում։ Սկզբում ասում էին, թե «նոր Մեսսի» եմ, հետո սկսեցին պնդել, թե աղետ եմ։ Ես ինձ նոր Մեսսի չեմ համարում, սակայն «Ռեալի» պատմության վատագույն տրանսֆերն էլ չեմ», – արգենտինացու խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռեալ» ակումբի շարքերը համալրել է օգոստոսին՝ տեղափոխվելով արգենտինական «Ռիվեր Փլեյթից»։ Այս ընթացքում նա մասնակցել է 20 պաշտոնական հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։