15 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

15 օր շարունակ հացադուլ իրականացնող Նարեկ Սամսոնյանը այս պահին գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի փոխանցմամբ՝ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի, նրա նկատմամբ կիրառվող իրավական ընթացակարգերի և հետագա զարգացումների վերաբերյալ դեռ կլինի առիթ խոսելու։ Միևնույն ժամանակ, Աբրահամյանը նշել է, որ Սամսոնյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են՝ ունենալով ծանր և անկանխատեսելի հետևանքներ։

«Առողջություն Նարեկին։ Ազատությո՛ւն Նարեկ Սամսոնյանին և բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է պատգամավորը։

Leave a Comment