Վագիֆ Խաչատրյանը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն. առողջապահության նախարար

Բաքվից վերադարձած հայ գերիներից Վագիֆ Խաչատրյանն այսօր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում վիրահատվել է, որն ընթացել է հարթ, առանց բարդությունների, նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք, այս մասին հայտնում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ Խաչատրյանի «վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան»։

Վագիֆ Խաչատրյանը 2023-ի հուլիսին Արցախից Հայաստան էր տեղափոխվում սրտի հրատապ միջամտություն իրականացնելու։ 70-ամյա տղամարդու վիճակը ծայրահեղ սրվել էր շաբաթներ առաջ Ադրբեջանում։ Բաքվի բանտից վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել։

Ադրբեջանական բանտերից հունվարի 14-ին Վագիֆ Խաչատրյանից բացի, Երևան էին վերադարձել Դավիթ Դավթյանը, Գևորգ Սուջյանը և Վիգեն Էուլջեքյանը։

Leave a Comment