Բուֆոնը համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին

Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը զուգահեռներ է անցկացրել համաշխարհային ֆուտբոլի երկու մեծագույն աստղերի՝ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի և արգենտինացի Լիոնել Մեսսիի միջև։

«Նրանք բացարձակապես տարբեր ֆուտբոլիստներ են։ Լիոնելն ավելի բազմակողմանի խաղացող է, նա ունակ է գրոհները զարգացնել խորքից։ Մեսսին օժտված է խաղարկողի հմտություններով և խաղադաշտը տեսնելու հրաշալի կարողությամբ։ Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա այժմ վերածվել է իսկական մարդասպանի մրցակցի տուգանային հրապարակում։ Տարիքի պատճառով Կրիշտիանուն խնայում է էներգիան և չի տեղաշարժվում դեպի եզրեր, ինչպես անում էր առաջ։ Նա ամբողջությամբ կենտրոնացած է տուգանային հրապարակի վրա, որտեղ էլ ստեղծում և իրացնում է գոլային պահերը», – Բուֆոնի խոսքերը մեջբերում է Bolavip-ը։

Leave a Comment