Կազեմիրոն լքում է «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդը» իր պաշտոնական կայքում հայտարարել է կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոյի հեռանալու մասին։ Բրազիլացին ամռանը կհեռանա ակումբից, երբ նրա պայմանագրի ժամկետը ավարտվի։

33-ամյա խաղացողը տեսանյութ է հրապարակել իր սոցիալական էջում, որին կից հրաժեշտի նամակով դիմել է երկրպագուներին։

«Դու պետք է իմանաս, թե երբ է փուլն ավարտվում։ Դու պետք է իմանաս, թե երբ հրաժեշտ տաս, երբ զգաս, որ քեզ հավերժ կհիշեն և կհարգեն։ Չորս ամիս մենք մեր ողջ ուժը կտանք այս խորհրդանիշի և մեր նպատակի համար։

Հավերժական հարգանք և սեր «Մանչեսթեր Յունայթեդի» և նրա հրաշալի երկրպագուների նկատմամբ։ », — գրել է Կազեմիրոն։

Նա միացել է «Մանչեսթեր Յունայթեդին» 2022 թվականի ամռանը՝ տեղափոխվելով Մադրիդի «Ռեալից»։ Երեքուկես տարվա ընթացքում կիսապաշտպանը ակումբի կազմում անցկացրել է 146 պաշտոնական խաղ, խփել 21 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։

Leave a Comment