Քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ համագործակցության հնարավորությունները

Այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմում մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին։ Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։

Մարզպետ Հայկ Ղալումյանը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Տավուշի մարզը պատրաստ է ակտիվ համագործակցել միջազգային գործընկերների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ համագործակցության հնարավորությունները:

Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և Նիդերլանդների միջև հարաբերությունները և ընդգծել, որ պատրաստ է աջակցել համատեղ նոր նախագծերի իրականացմանը, որոնք կխթանեն մշակութային, կրթական և տնտեսական կապերը:

Հանդիպման ավարտին մարզպետը դեսպանին է հանձնել խորհրդանշական հուշանվեր։

Leave a Comment