2025 թվականի հոկտեմբերի 19-ին Հայաստանում սպանված չեչեն կնոջ՝ Այշատ Բայմուրադովայի դին դեռևս գտնվում է Հայաստանում և չի հուղարկավորվել։
Ի պատասխան Aysor.am-ի հարցման՝ Քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ Չեչենական Հանրապետության քաղաքացի Այշատ Բայմուրադովայի հարազատներից որևէ մեկին չեն հայտնաբերել՝ դին փոխանցելու համար։
«Տեղեկացնում ենք, որ քննության ներկա փուլում տուժող Այշատ Բայմուրադովայի փոխարեն իրավունքներն իրացնելու նպատակով դեռևս որևէ անձ որպես տուժող չի ներգրավվել, ուստի Այշատ Բայմուրադովայի դին չի փոխանցվել և չի հուղարկավորվել։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվում են միջոցներ՝ տուժողի իրավունքներն իրացնելու նպատակով մահացած տուժող Այշատ Բայմուրադովայի փոխարեն տուժող ներգրավելու և Այշատ Բայմուրադովայի դին վերջինիս փոխանցելու
համար»,-նշվում է պատասխանում։