Ֆրանսիան ուրբաթ օրը կհյուրընկալի Մեծ յոթնյակի, Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների նախարարների հանդիպումը՝ քննարկելու Ուկրաինայի էներգետիկ իրավիճակը, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան արտակարգ դրություն կհայտարարի էներգետիկ ոլորտում՝ էլեկտրաէներգիայի լուրջ անջատումների պատճառով։
«Այսօր կեսօրին ես կնախագահեմ G7-ի, ինչպես նաև Սկանդինավյան և Բալթյան երկրների հանդիպումը՝ Վլադիմիր Զելենսկու կողմից հայտարարված էներգետիկ արտակարգ դրությունը լուծելու համար։ Այս առիթով Ֆրանսիան կհայտարարի, որ Ուկրաինային կմատակարարի 13 մեգավատտ հզորությամբ էներգիա, մոտավորապես 100 գեներատոր», – BFMTV- ի եթերում ասել է Բարոն։