Ազգային ժողովի պետական ծառայողները կպարգևատրվեն։ Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է ԱԺ կայքից։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 22-ին պարգևատրման վերաբերյալ 2 որոշում է ստորագրել։
Առաջինում նշվում է․ «Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի»: Հիշատակված հավելվածը չի հրապարակվել։
Մյուս որոշման մեջ նշվում է, որ Ազգային ժողովի աշխատակազմի 2026 թվականի համար նախատեսված պարգևատրման գումարը կբաշխվի Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների միջև յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 15 տոկոսի չափով։
Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերին ԱԺ բոլոր 107 պատգամավորները ստացել են շուրջ 3 միլիոն դրամի չափով վճարում, որը բացի աշխատավարձից ներառել է պարգևավճարներ ու բոնուսներ։