Հունվարի 11-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժնում հաղորդում տվեց մի կին․ սննդի կետերից մեկում գողացել էին նրա բջջային հեռախոսը, որի պատյանում կար նաև 200 դոլար։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհրաժեշտ գործողություններ, իսկ Ավանի համայնքային ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվին հինգ օր անց։
Պարզվեց, որ բջջայինն ու գումարը գողացել է Էջմիածնի բնակիչ 35-ամյա մի տղամարդ։ Հունվարի 16-ին նա ձերբակալվեց ու ներկայացվեց Ավան և Նորք-Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական ցուցմունք։
Ձեռնարկվում են միջոցներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: