Անվտանգության երաշխիքները պատրաստ են. Զելենսկի

Անվտանգության երաշխիքները պատրաստ են. Զելենսկի

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները պատրաստ են․ հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Իհարկե, դեռ կլինեն այս փաստաթղթի տեխնիկական մանրամասները, ավելի շատ փաստաթղթեր կհայտնվեն, բայց անվտանգության երաշխիքների վերաբերյալ գլխավոր համաձայնագիրն արդեն կա։ Հիմա ես Թրամփից սպասում եմ ամսաթվին և վայրին։ Մենք պատրաստ ենք ստորագրել մեզ համար այդքան կարևոր և պատմական փաստաթուղթը»,- ասել է Զելենսկին։

Նա նաև հայտնել է, որ Դոնբասի հարցն առանցքային է,  և այն կքննարկվի Աբու Դաբիում՝ այսօր։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment