ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կհամագործակցի Գրենլանդիայի անվտանգության հարցում. Թրամփ. տեսանյութ


Գրենլանդիայի գործարքի իրականացումից հետո Միացյալ Նահանգները կունենա լիարժեք, անսահմանափակ մուտք այդ տարածք և կկարողանա տեղակայել ցանկացած սարքավորում և զենք, որը անհրաժեշտ կհամարի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է Fox Business-ին տված հարցազրույցում։

«Ըստ էության, դա լիարժեք մուտք է։ Ժամանակային սահմանափակումներ չկան»,- ասել է Թրամփը։

Դավոսից էլ Վաշինգտոն վերադառնալու ճանապարհին Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կհամագործակցի Գրենլանդիայի անվտանգության հարցում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

83 դիտում

Leave a Comment