Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կարվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Քաղաքականություն

23.01.2026 | 12:43

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը։

Կողմ քվեարկեց 65, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 0 պատգամավոր։ «Հայաստան» խմբակցությունը ավելի վաղ հայտարարել է, որ չի մասնակցելու հարցի քննարկմանը։ Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթից հետո ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը։

Ավելի վաղ նախագծի հեղինակներից Արուսյակ Ջուլհակյանը հայտնել է՝ գործող Ընտրական օրենսգիրքը չի սահմանում բավարար և արդյունավետ իրավական մեխանիզմներ դիտորդական առաքելությունների և դիտորդների կողմից քաղաքական չեզոքության և անկողմնակալության պարտականության պատշաճ կատարման վերահսկումը և ապահովումը երաշխավորելու համար։ Նախագիծը պետք է լրացնի բացը։

Այսօրվա ընթացքում կկազմակերպվի նաև նախագծի 2-րդ ընթերցմամբ քվեարկությունը։

Եվգենյա Համբարձումյան

 

Leave a Comment