Կոշտա. ԵՄ նոր արտակարգ գագաթնաժողովը կգումարվի փետրվարի 12-ին

Փետրվարի 12-ին կգումարվի ԵՄ նոր արտակարգ գագաթնաժողով՝ քննարկելու ԵՄ միասնական շուկայի ամրապնդման ուղիները ներկայիս մարտահրավերներով լի աշխարհաքաղաքական միջավայրում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Գրենլանդիայի վերաբերյալ ԵՄ արտակարգ գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

«ԵՄ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա փետրվարի 12-ին։ Այնտեղ առաջնորդները կքննարկեն եվրոպական միասնական շուկայի ամրապնդման և օգտագործման լավագույն եղանակները ներկայիս մարտահրավերներով լի աշխարհաքաղաքական միջավայրում», – ասել է նա։

Leave a Comment