Իրանի ԱԳ նախարարը՝ Զելենսկու խոսքերի մասին. «Աշխարհը հոգնել է ծաղրածուներից»

Աշխարհը հոգնել է «անգործունակ ծաղրածուներից», որոնց բանակները լիովին կախված են արտաքին օգնությունից և օտարերկրյա վարձկաններից։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հունվարի 22-ին Դավոսում ունեցած ելույթի ժամանակ Վլադիմիր Զելենսկու՝ Իսլամական Հանրապետության ներքին գործերին օտարերկրյա միջամտության կոչին ի պատասխան։

«Աշխարհը հոգնել է շփոթված ծաղրածուներից, պարոն Զելենսկի։ Ի տարբերություն ձեր բանակի, որը աջակցություն է ստանում արտասահմանից և լի է վարձկաններով, մենք՝ իրանցիներս, գիտենք ինքներս մեզ պաշտպանել և անհրաժեշտ չենք համարում արտաքին օգնություն խնդրել», – գրել է նա X-ում։

Ըստ Արաղչիի՝ Զելենսկին խաբում է ամերիկացի և եվրոպացի հարկատուներին՝ «իր կոռումպացված գեներալների գրպանները լցնելու համար», միաժամանակ կոչ անելով Իրանի դեմ անօրինական ագրեսիայի՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը։

Leave a Comment