Հանրային դաշինք. Միահեծան իշխանությունը բացառելու նախաձեռնություն



Քաղաքականություն


Մենք՝ «Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցներս, համախմբվել ենք Հայաստանի քաղաքական համակարգի խորքային ճգնաժամն արձանագրելու և դրա պատճառների շուրջ հանրային խոսք ձևավորելու նպատակով։

Մեր համոզմամբ՝ երկրի հիմնական խնդիրը ոչ թե կոնկրետ անձերն են, այլ միահեծան իշխանության ինստիտուցիոնալ մոդելը, որն ամրապնդվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով։

Այս համակարգը վերարտադրում է իշխանության գերկենտրոնացում, ճյուղերի ձևական տարանջատում, անկախ մարմինների քաղաքական կախվածություն և վերահսկողության մեխանիզմների թուլացում։

«Հանրային դաշինքը» քաղաքացիական հարթակ է, որն իր անելիքները կենտրոնացնում է երկու ուղղությամբ՝

  • քաղաքական ուժերից ստանալ հստակ դիրքորոշում՝ երկրի ներսում միահեծան իշխանությունը բացառող սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ,
  • հասարակության քաղաքական գիտակցությունը բարձրացնել, մատնանշելով, որ Հայաստանի հիմնական մարտահրավերը ոչ թե կոնկրետ անձերն են կամ առանձին ճամբարները, այլ ինստիտուցիոնալ միահեծան իշխանական համակարգը։

Դաշինքն իր դերակատարությունը տեսնում է նաև որպես կամուրջ հանրության և ընտրական գործընթացների միջև՝ հատկապես 2026 թվականի ընտրությունների համատեքստում, նպաստելով քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը և ժողովրդավարական փոփոխությունների հանրային պահանջի ձևավորմանը։

Նախաձեռնող խումբ՝

Հայկ Դորունց

Նարեկ Պարոնյան

Վարդան Հարությունյան

Հայկ Բաղդասարյան

Հովհաննես Իշխանյան

Նախաձեռնությանը աջակից են՝

Վիկտոր Մնացականյան __ «Հաղթանակ»  կուսակցություն

Դավիթ Կարապետյան __  միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան

Սեմյոն Բաբայան  __  «Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ

Նաիրի Սարգսյան __ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար

Սուրեն Սուրենյանց __ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ

Կարինե Սահակյան __ լրագրող հաղորդավար

Արշակ Զաքարյան __ ռեժիսոր, հասարակական գործիչ

Նաիրի Հոխիկյան __  «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամ» տնօրեն

Հայկ Մանասյան __  «Հիմնադիր զավակներ» նախաձեռնության համահիմնադիր




Leave a Comment