Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ տարածքային հարցը կարող է քննարկվել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ԱՄԷ-ում կայանալիք եռակողմ բանակցությունների ժամանակ։ Այս մասին նա հայտարարել է հունվարի 22-ին Շվեյցարիայի Դավոսում կայացած մամուլի ասուլիսում, որի մի հատված հրապարակվել է Զելենսկու գրասենյակի YouTube ալիքում։
«Եռակողմ հանդիպման ժամանակ, հնարավոր է, բոլորը կառաջարկեն իրենց տարբերակը։ Ամեն ինչ հողերի մասին է. այս հարցը դեռ լուծված չէ»,-լրագրողներին ասել է Զելենսկին։
Նա նախկինում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները նախատեսում է հունվարի 23-24-ը ԱՄԷ-ում անցկացնել եռակողմ տեխնիկական մակարդակի հանդիպում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև:
Ուիթքոֆը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի կարգավորման աշխատանքային խմբերը կհանդիպեն Աբու Դաբիում առաջիկա օրերին: