Ավստրալիայի կառավարությունը մոտ 7 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու համար, հայտարարել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը։
Նախարարի հայտարարության մեջ նշվում է, որ Ավստրալիայի կառավարությունը «10 միլիոն ավստրալական դոլար (6,8 միլիոն դոլար) կուղարկի Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամ՝ տներում լույսերն ու ջեռուցումը միացված պահելու և անհրաժեշտ պետական ծառայությունների գործունեությունը ապահովելու համար»։
«2022 թվականի փետրվարից մենք Ուկրաինային ուղարկել ենք ավելի քան 1.7 միլիարդ ավստրալական դոլար (մոտ 1.2 միլիարդ դոլար) ռազմական, մարդասիրական, տնտեսական և էներգետիկ օգնություն։ Ավստրալիայի ընդհանուր ներդրումը Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին հասել է 40 միլիոն ավստրալական դոլարի (ավելի քան 27 միլիոն դոլար)»,-ասել է Վոնգը, ինչպես մեջբերում է Արտաքին գործերի նախարարությունը։
2022 թվականի մարտից Ավստրալիան զենք և զինամթերք է մատակարարում Ուկրաինային, այդ թվում՝ Bushmaster զրահափոխադրիչներ, M777 հաուբիցներ, M113 զրահապատ մեքենաներ, հակատանկային զենքեր և անօդաչու թռչող սարքեր։
Կանբերրան նաև Մեծ Բրիտանիա է ուղարկել առնվազն 90 ռազմական հրահանգիչ՝ Ուկրաինայի զինված ուժերի մարզումներին մասնակցելու համար։