Սպասվում է ձյուն. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ հունվարի 23-ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով։

Երեւանում եւս սպասվում է ձյուն։ Ցերեկը` 0 -2, երեկոյան` -1 -3, գիշերը` -5 -7 աստիճան։

Մայրաքաղաքում ամենատաք հունվարի 23-ը արձանագրվել է 1963 թվականին` 13.3°C, ամենացուրտը` 1964 թվականին` — 24.6°C։

Leave a Comment