Իտալացի ֆուտբոլային մասնագետ Կառլո Անչելոտին կարող է կարիերայում երրորդ անգամ գլխավորել Մադրիդի «Ռեալը», տեղեկացնում է The Touchline-ը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Բրազիլիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչն ինքն է իր ծառայություններն առաջարկել «Ռեալին»։ Ներկայումս ակումբը դիտարկում է նրա թեկնածությունը։ Հիշեցնենք, որ առայժմ մադրիդյան թիմը մարզում է Ալվարո Արբելոան, ով այդ պաշտոնին նշանակվել է ընթացիկ մրցաշրջանում՝ Խաբի Ալոնսոյի հրաժարականից հետո։
Ամռանը 66-ամյա Անչելոտին Բրազիլիայի հավաքականի հետ հանդես կգա աշխարհի առաջնությունում։ Իտալացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշարի ավարտը։
Անչելոտիի տարեկան աշխատավարձը կազմում է 10 միլիոն եվրո։ Համաձայնագիրը նախատեսում է նաև 5 միլիոն եվրո պարգևավճար՝ մրցաշարում Բրազիլիայի հաղթանակի դեպքում։
Անչելոտին «Ռեալի» հետ աշխատել է 2013–2015 և 2021–2025 թվականներին։ Այդ ընթացքում թիմը 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 2-ական անգամ նվաճել է Իսպանիայի առաջնության տիտղոսը, Գավաթը և Սուպերգավաթը, 3 անգամ նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, 2 անգամ դարձել է աշխարհի ակումբային չեմպիոն։