
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրո-2026-ի առաջին խաղում Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենայում» մրցեց Ուկրաինայի հավաքականի հետ։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ Միհրան Դերմենջյանը։
Երկրորդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Չեխիան։
Հունվարի 25՝ Հայաստան – Չեխիա՝ 16:00,
Հունվարի 28՝ Լիտվա – Հայաստան՝ 22:30: