Հայաստանն ու Մեքսիկան քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները


Հունվարի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Մեքսիկայի պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։


 


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Մեքսիկայի հետ հարաբերությունները խորացնելու հարցում հայկական կողմի շահագրգռվածությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Մեքսիկայի միջև քաղաքական երկխոսության, տնտեսական, մշակութային, կրթական կապերի, միջխորհրդարանական համագործակցության  և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։ 


 


Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի: Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրուցակիցներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները, տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող նոր տնտեսական հնարավորությունները:


 

Leave a Comment