Հայաստանն ու Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով շարունակում են խոսել խաղաղության միջավայրի մասին՝ շեշտելով նախորդ տարիների համեմատությամբ իրավիճակի աննախադեպությունը։ Դրան զուգահեռ Ադրբեջանը 2025-ի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնություններից հետո տարածում է «Արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթները՝ մեծացնելով դրանց ֆինանսավորումը։