Կարվախալը՝ Ռոնալդուի և Մեսսիի տարբերությունների մասին

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանի Կարվախալը անդրադարձել է երկու մեծագույն աստղերի՝ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի խաղաոճերի առանձնահատկություններին։

«Մեսսին այն ֆուտբոլիստն է, որը աչքի է ընկնում ստեղծարարությամբ և բազմաթիվ գոլային պահեր է ստեղծում։ Նա օժտված է խաղադաշտը տեսնելու բացառիկ ունակությամբ, գնդակի հիանալի վերահսկողությամբ և կատարում է ճշգրիտ փոխանցումներ։

Լիոնելը վարպետորեն է գտնում ազատ գոտիները, մինչդեռ Ռոնալդուի գլխավոր առավելությունը մրցակցի տուգանային հրապարակ կատարած արագընթաց ներխուժումներն են», – Կարվախալի խոսքերը մեջբերում է Barca Worldwide-ը։

Leave a Comment