Վագիֆ Խաչատրյանի վիճակը կայուն է․ Անահիտ Ավանեսյան • Tribune.am

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ այսօր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն։

Նախարարի փոխանցմամբ՝ վիրահատությունն անցել է հարթ, առանց բարդությունների, ինչից հետո հիվանդը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։

«Վիճակը գնահատվում է կայուն՝ կրած վիրահատության ծավալին համապատասխան»,– գրել է Ավանեսյանը՝ հավելելով, որ մաղթում է շուտափույթ ապաքինում։

Տեղեկությունը հրապարակվել է նախարարի ֆեյսբուքյան էջում։

Leave a Comment