Ես ատում եմ Ծառուկյանին, նա պարզապես մեծամիտ սրիկա է․ Փիմբլեթ

UFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը հերթական անգամ կոշտ հայտարարություններ է հնչեցրել Արման Ծառուկյանի հասցեին։

«Արմանը փորձում է կրկնօրինակել ինձ՝ սոցցանցերում ավելի լավը երևալու համար։ Ցուցադրաբար բուրգեր ու պիցցա է ուտում… Գնա՛ քո խավիարը կեր, ապուշ։ Ես ատում եմ Ծառուկյանին, նա պարզապես մեծամիտ սրիկա է։ Ես պետք է նրան երկնքից իջեցնեմ գետին»,- ասել է Փիմբլեթը Full Send-ի եթերում։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Լաս Վեգասում կայանալիք UFC 324 մրցաշարում Փեդի Փիմբլեթը կմրցի Ջասթին Գեյջիի հետ՝ թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի գոտու համար։

Արման Ծառուկյանը իր վերջին մենամարտն անցկացրել է 2025 թ. նոյեմբերին (UFC Fight Night 265) և երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել Դեն Հուքերին։

Leave a Comment