Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել մանկավարժների հետ՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում ուսուցման գործընթացին վերաբերող մի շարք հարցերի, կամավոր ատեստավորման ընթացակարգին ու թեստային առաջադրանքների բովանդակությանը: Նախարարը, մասնավորապես, կարևորել է կամավոր ատեստավորման գործընթացում ներառականության շարունակական բարելավումը:

Ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ կից հղմամբ:

Leave a Comment