«Ի դեպ»․ Նիկոլ Փաշինյանի բարեվարքության չափանիշը

22 Հունվարի, 2026

Ի դեպ, մոտ 2 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հաստատել է կուսակցության Էթիկայի կանոնագիրքը՝ քաղաքական խոսքում բարեվարքության չափանիշներ սահմանելու նպատակով։

Մասնավորապես, Փաշինյանն այն ժամանակ ասում էր․  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես կառավարող ուժ, հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում։

Իսկ իրենց կանոնագրքում գրել էին, որ եթե անգամ իրենք ստանում են վիրավորանք, պետք է լինեն չափված, ձևված, վիրավորանքով չպատասխանեն, պետք է լինեն շատ զուսպ խոսքում և գործողություններում։

Անցել է մոտ երկու ամիս, երեկ՝ հունվարի 21-ին, Ազգային Ժողովում ընդամենը մի քանի հարց հետո Փաշինյանն արդեն զայրացած էր։ Գուցե, որովհետև անդրադարձել են իր ցավոտ թեմային՝ կոռուպցիային։

Էթիկայի կանոնագիրքը իրականում քաղաքական մշակույթ ձևավորելո՞ւ համար էր, թե՞ հերթական չարդարացված PR-ը։ Նիկոլ Փաշինյանը իր այս բառապաշարի համար պատասխանատվության կենթարկվի՝ իր կուսակցության կանոնագրքով, թե դա ուղղակի թղթի կտոր է իրենց համար։ Եվ վերջապես՝ եթե սա է բարեվարքության չափանիշը, ապա ինչպիսի՞ն պիտի լիներ անբարեվարք խոսքը։

Leave a Comment