Սկզբունքորեն «Եղոն» սխալ բան չի ասել, սակայն նա մի բան հաշվի չի առել

ՔՊ-ական Եղոյան Արմանը պնդել է, թե Հայաստանը փակ լինելու ռեսուրս չունի. փակ լինելու համար երկիրը պետք է ներքին ռեսուրսներով հարուստ լինի: Նա սա ասել է՝ արդարացնելով Հայաստանը թուրքերի ոտքի կոխան դարձնելուն միտված ՔՊ-ի քաղաքականութունը:

Սկզբունքորեն «Եղոն» սխալ բան չի ասել, սակայն նա մի բան հաշվի չի առել՝ Հայաստանի՝ նախանիկոլական շրջանի ամբողջ փորձը. ՔՊ-ական չափանիշներով գուցե Հայաստանը փակ երկիր էր համարվում տասնամյակներ ի վեր՝ հաշվի առնելով շրջափակումը, բայց դա չէր խանգարում, որ այն ոչ միայն զարգանար, այլև հաջողությամբ պաշտպաներ սեփական ժողովրդի պատիվը՝ համարվելով հաղթանակած երկիր: Սա՝ մեկ, երկորդ՝ Հայաստանը «բացել» ցանկացող եղոները հաշվի առե՞լ են այն ռիսկերը, որոնք ծագելու են՝ նկատի ունենալով այն, թե ում առաջ է Նիկոլը բացում ասենք նույն Սյունիքի դարպասները: Չէ՞ որ Սյունիքը պարզապես լոգիստիկ հանգույց չէ. այն Հայաստանի պետականության ողնաշարն է, ռազմավարական անվտանգության առանցքը և այն վերջին գիծը, որի թուլացումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։

Հիմնական հարցը հետևյալն է՝ ո՞րն է ՔՊ-ի վերջնանպատակը։ Եթե դա տարածաշրջանային համագործակցությունն է՝ փոխադարձ հարգանքի և անվտանգային երաշխիքների հիման վրա, ապա դա մի բան է, բայց եթե «բաց» լինելը նշանակում է միակողմանի ու անդադար զիջումներ Իլհամին ու Էրդողանին, ապա դա բոլորովին այլ խոսակցություն է:
Բոլոր դեպքերում Հայաստանի հետ բաց սահմանների գինը Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության ոչնչացումն է ու ադրբեջանական պրոտեկտորատի վերածվելն է՝ ճանապարհ, որով Նիկոլը հենց հիմա բոլորիս տանում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment