Դավոսում Թրամփ-Ալիև երկկողմ հանդիպում է կայացել

Դավոսում այսօր հանդիպել են ԱՄՆ և Ադրբեջանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Իլհամ Ալիևը։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ հավելյալ մանրամասներ չհաղորդելով։

Գործակալությունը հանդիպման մասին տեղեկացնելուց բացի տարածել է նաև երկու նախագահների բանակցությունների լուսանկարը։ Դրանում Թրամփն ու Ալիևը զրուցում են ԱՄՆ և Ադրբեջանի դրոշների ֆոնին նստած։

Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում այսօր ստորագրվեց Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը: Նախաձեռնությանը միացան նաև Հայաստանը և Ադրբեջանը: Հանդիսավոր արարողությանը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նստել էին կողք կողքի, ապա Դոնալդ Թրամփը միացավ նրանց:

Leave a Comment