ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը հետաքրքրված է բանակցություններով, և Վաշինգտոնը պատրաստ է երկխոսության։
«Իրանը ցանկանում է բանակցություններ վարել, և մենք կբանակցենք», – ասել է Թրամփը Գազայի հարցով «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։