Թրամփը խոստացել է հասնել Գազայի ապառազմականացմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հասնել Գազայի հատվածի ապառազմականացմանը՝ հավելելով, որ անկլավը պատշաճ կերպով կկառավարվի և կվերականգնվի։

«Մենք հանձնառու ենք Գազայի ապառազմականացմանը, դրա պատշաճ կառավարմանը և վերակառուցմանը», – ասել է Թրամփը Գազայի խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։

Leave a Comment