Գիտնականները հայտնել են 2026 թվականի առաջին ուժեղ մագնիսական փոթորկի ավարտի մասին

Երկրի վրա երկու օրից ավելի տևած մագնիսական փոթորիկն ավարտվել է, հինգշաբթի օրը հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան և Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը։

«2026 թվականի առաջին ուժեղ մագնիսական փոթորիկը, որը միաժամանակ դարձավ 21-րդ դարի ամենակարևոր իրադարձություններից մեկը, ավարտվել է», – ասվում է հայտարարության մեջ։

Գեոմագնիսական ինդեքսները կայունացել են Kp=3-4 մակարդակում, որը թույլ խախտված մագնիսոլորտի մակարդակ է։

«Արեգակը վերադարձել է իր բնականոն ընթացքին և ներկայումս գտնվում է չափավոր ակտիվության վիճակում», – հայտնել են գիտնականները։

Լաբորատորիայի տվյալներով՝ առաջիկա օրերին հնարավոր են բռնկումներ և չափավոր մագնիսական փոթորիկներ։

 

Leave a Comment